Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 178: Այսօր Վրաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 479 նոր դեպք, ապաքինվել է 491 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ հունվարի 30-ին, Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 11 մարդ: