Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 15 պացիենտ:
Այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 298:
Բացի այդ, այսօրվա տվյալներով, կատարվել է 6 593 փորձարկում, արդյունքում արձանագրվել է վարակման 204 նոր դեպք, ապաքինվել է 736 անձ, դրականության օրեկան ցուցանիշը 3,09 տոկոս է: