Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 108-ի:

Այսօր արձանագրվել է «կովիդ 19»-ի 742 նոր դեպք, ապաքինվել է 1 081 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 25 պացիենտ: