Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 447:

Այսօր, երկրում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 147 նոր դեպք, ապաքինվել է 607 պացիենտ:

Երեկ, կորոնավիրուսից մահացել էր 10 պացիենտ: