Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 159:

Այսօր արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 676 նոր դեպք, ապաքինվել է 1 441 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ հունվարի 29-ին, Վրաստանում կորոնավիրուս էր հաստատվել 669 անձի մոտ, ապաքինվել էր 637 պացիենտ, մահացել  21 մարդ: