Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 710:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 170 նոր դեպք, ապաքինվել է 396 պացիենտ: