Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 457:

Այսօր, երկրում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 493 նոր դեպք, ապաքինվել է 552 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ, փետրվարի 22-ին կորոնավիրուս էր հաստատվել 147 մարդու մոտ, ապաքինվել էր 607 պացիենտ, մահացել էր 12 վարակված: