Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է վեց պացիենտ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսօրվա տվյալներով, առողջացածների թիվը հասնում է 1 369-ի:
Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 152 նոր դեպք: Ընդհանուր առմամբ երկրում հաստատվել է «կովիդ 19»-ի 2 227 դեպք:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 19 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 882 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 390 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: