Վերջին 24 ժամում Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1716 դեպք, մահացել է 63 մարդ
Վերջին 24 ժամում Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1716 դեպք, մահացել է 63 մարդ

Վերջին 24 ժամում Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1716 դեպք, մահացել է 63 մարդ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Թուրքիայի հիվանդանոցներում գտնվող 1301 կովիդ վարակակիրի առողջական վիճակը ծանր է:

Դրա հետ մեկտեղ, վերջին մեկ օրում ապաքինվել է 1225 պացիենտ:

Համավարակի սկսվելուց ի վեր Թուրքիայում վարակը հաղթահարել է ավելի քան 260 հազար մարդ: