Վերջին 24 ժամում աշխարհում «կովիդ 19»-ից մահացել է 15 846 մարդ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Նրանց հաղորդմամբ, վերջին օր ու գիշերվա ընթացքում վարակը հաստատվել է ավելի քան 600 000 մարդու մոտ:
Գլոբալ մասշտաբով, «կովիդ 19»-ով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 96.87 միլիոն: Մահացել է 2,09 միլիոն պացիենտ:
Աշխարհում կովիդվարակակիրների և վարակից մահացած անձանց քանակով առաջին տեղում կրկին ԱՄՆ-ն է, որտեղ վարակը հաստատվել է 24 միլիոն 413 հազար մարդու մոտ: Երկրորդ տեղում Հնդկաստանն է ՝ 10 միլիոն 639 հազար վարակվածով: Հնգյակում հաջորդը Բրազիլիան է, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան: