Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 740 նոր դեպք, մահացել է 22 մարդ

19:18, 20.09.2021

Վերջին օր ու գիշերվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 740 նոր դեպք, ապաքինվել է 2 442 պացիենտ, մահացածների թիվն ավելացել է 22-ով:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Սեպտեմբերի 20-ի տվյալներով, երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի քանակը կազմում է՝ 30 595: Համավարակի սկզբից մինչ օրս Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 473 459 դեպք, որտեղից ապաքինվել է 436 537 պացիենտ, մահացել է 6 327 մարդ:

Նմանատիպ