Վախտանգ Մեգրելիշվիլի. Շատ բան կանեմ «Վրացական երազանքի» պատգամավորների հետ մարդկային հարաբերություն հաստատելու համար, նրանց հետ սուրճ խմելու, խորոված ուտելու կհրավիրեմ, ֆուտբոլային հանդիպման կգնանք
Վախտանգ Մեգրելիշվիլի. Շատ բան կանեմ «Վրացական երազանքի» պատգամավորների հետ մարդկային հարաբերություն հաստատելու համար, նրանց հետ սուրճ խմելու, խորոված ուտելու կհրավիրեմ, ֆուտբոլային հանդիպման կգնանք

Ես շատ բան կանեմ «Վրացական երազանքի» պատգամավորների հետ մարդկային հարաբերություն հաստատելու համար, նրանց հետ սուրճ խմելու, խորոված ուտելու կհրավիրեմ, ֆուտբոլային հանդիպման կգնանք, – ասաց «Գիրչիի» անդամ Վախտանգ Մեգրելիշվիլին՝ խորհրդարանում:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է նա պատրաստվում շփվել «Վրացական երազանքի» պատգամավորների հետ և համոզել նրանց, որ «Գիրչիի» ծրագիրն իրագործման կարիք ունի, Մեգրելիշվիլին պատասխանեց.

«Մենք նրանց տուն կհրավիրենք, խորոված կուտենք, ես նրանց կհրավիրեմ սրճարանում սուրճ խմելու, նրանց հետ կգնամ ֆուտբոլային հանդիպման, կծանոթանամ նրանց երեխաների հետ: Ես շատ բան կանեմ մարդկային հարաբերություններ հաստատելու համար: Դուք շատ տարօրինակ եք պատկերացնում խորհրդարանականների գործունեությունը: 21 տարի առաջ ես այստեղ աշխատում էի որպես պատգամավորի օգնական, ամեն ինչ արվում էր կուլիսներում, կաբինետներում, ոչ թե կոմիտեի նիստերում, այլ այլ կերպ», – ասաց Վախտանգ Մեգրելիշվիլին: