Վատ եղանակը խնդիրներ է ստեղծել Ծալենջիխայում
Վատ եղանակը խնդիրներ է ստեղծել Ծալենջիխայում

Վատ եղանակը խնդիրներ է ստեղծել Ծալենջիխայում: Ձյան առատ տեղումների հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, աշխատում են հատուկ խմբերը, իրականացվում է էլեկտրամատակարարման աստիճանական վերականգնում։ Ինչպես նաև ինտերնետն աշխատում է խափանումներով, խնդրահարույց է նաև հեռախոսակապը։

Քաղաքապետարանի բարեկարգման ծառայությունը տարածքները մաքրում է քամուց պոկված ծառերից։

Կենտրոնական ճանապարհը բացվել է, տեղում աշխատում է տեխնիկա, ամենուր աղ է սփռվում։