Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդի անդամները տեսակոնֆերանսի ձևաչափում քննարկել են սահմանափակումների վերացման ընթացքը և այդ գործընթացի հնարավոր ազդեցությունը ընդհանուր համավարակաբանական իրավիճակի վրա:
«Նշվել է, որ այսօրվանից Մառնեուլիում վերացվել է խիստ կարանտինային ռեժիմը, սակայն ուժի մեջ են մնում արտակարգ դրությամբ հաստատված այլ սահմանափակումները, այնպես ինչպես Վրաստանի ողջ տարածքում:
Կառավարության որոշմամբ, առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով և չափորոշիչներով, բացվել են գեղեցկության սրահները և էսթետիկ բժշկության կենտրոնները, բացի այդ վերացվել է հանրային վայրում երեք անձից ավել հավաքի վրա հաստատված սահմանափակումը, չնայած դրան ուժի մեջ է մանում հանրային վայրում 10 հոգուց ավել հավաքի վրա հաստատված արգելքը»,- ասված է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, տեղեկատվությունում նշվում է, որ ուժի մեջ է մնում տրանսպորտային միջոցներով տեղաշարժման կապակցությամբ գործող սահմանափակումը, մասնավորապես, արգելվում է ավելի քան 3 մարդու (ներառյալ վարորդի) տեղաշարժը: Ուղևորները պետք է պարտադիր նստած լինեն վարորդի ետևի մասում:
«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի և հանրային առողջապահության մասնագետները, խորհրդին տեղեկություն են տրամադրել, Բոլնիսի մունիցիպալիտետում առկա համավարակաբանական իրավիճակի և խիստ կարանտինային ռեժիմով փակված գյուղերում ընթացող միջոցառումների մասին: Նշվել է, որ բուժանձնակազմը շարունակում է տեղում իրականացնել լրացուցիչ բժշկական միջոցառումներ, ընթանում է բնակչության մասսայական թեստավորումն ու ջերմաչափումը: Կարանտինային ռեժիմի կատարման գործընթացը տեղում վերահսկվում է իրավապահ մարմինների կողմից:
Ինչ վերաբերում է երկրում ընդհանուր համավարակաբանական իրավիճակին, այսօրվա տվյալներով, Վրաստանում կա կորոնավիրուսով վարակման 701 հաստատված դեպք, որից 432 մարդ արդեն բուժվել է: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք մարդ: Կորոնավիրուսից մահացել է 12 քաղաքացի:
Այս փուլում կարանտինում գտնվում է 3 787, իսկ հիվանդանոցներում դիտարկման տակ 337 մարդ:
Նիստում մեկ անգամ ևս ընդգծվեց, որ առանձին սահմանափակուների վերացումը էլ ավելի է մեծացնում քաղաքացիների պատասխանատվությունը, ուշադիր հետևեն առողջապահության ոլորտի մասնագետների կողմից տրված հանձնարարականները, որպեսզի չվատթարանա համավարակաբանական իրավիճակը և չկանգնի արդեն իսկ վերացված սահմանափակումների կրկին սահմանելու անհրաժեշտություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ նրանց, միջգերատեսչական համակարգող խորհուրդը համակարգված քայլեր ձեռնարկելու նպատակով, կշարունակի հանդիպումները վարչապետի գլխավորությամբ: Նշենք, որ խորհրդի աշխատանքին ակտիվ մասնակցում են՝ Վրաստանի խորհրդարանը, Արչիլ Թալկվաձեի գլխավորությամբ և երկրի նախագահի աշխատակազմը: