Վարչապետը փոխվարչապետ է նշանակել ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիին

11:20, 20.12.2024

Վրաստանի վարչապետը ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին նշանակել է Վրաստանի փոխվարչապետ։ Տեղեկությունը տարածում է կառավարության ղեկավարությունը։

Համապատասխան հրամանն այսօր ստորագրել է Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության վարչակազմի տվյալներով՝ այսօրվանից Վրաստանի կառավարության կազմում կլինեն երեք փոխվարչապետեր։ Առաջին փոխվարչապետի լիազորություններն իրականացնում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։ Փոխվարչապետ է նաև պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։

Նմանատիպ