Վարչապետը, երկրի առողջապահության նախարարի հետ միասին հանդիպել է կլինիկաների ներկայացուցիչների հետ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Էկատերինե Տիկարաձեի հետ միասին հանդիպել է կլինիկաների ներկայացուցիչների հետ:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, կառավարության ղեկավարը խոսել է վերակենդանացման առանձին խմբի ստեղծման մասին, որը կղեկավարի երկրի տարածքում ծանր և կրիտիկական հիվանդների կառավարումը և այդ գործընթացն իրականացվելու է Թենգիզ Ցերցվաձեի գլխավորած կլինիկական խմբի հետ լիարժեք համաձայնեցմամբ:
Վարչապետը կոչ է արել բոլորին առավելագույնս օգտվել «Stop Covid» հավելվածից, որը նախազգուշացնում է քաղաքացիներին վարակված անձի հետ հնարավոր շփման մասին:
«Այսօր առողջապահության համակարգն այն վիճակում է, որ կառավարենք վարակման դեպքերի քանակի աճի այս ալիքը: Ուստի մեզ համար ամենակարևորն է արագորեն ստուգել վարակվածներին և հաստատել նրանց շփումները, որոնց վրա աշխատում են համապատասխան կառույցները, և արագ մեկուսացնել այդ մարդկանց: Դրա համար շատ լավ հավելվածք է« Stop Covid»-ը, որը պատրաստել է առողջապահության նախարարությունը: Ես նույնպես ներբեռնել եմ այս ծրագիրը հեռախոսիս մեջ և պետք է հորդորենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայտնվում են հիվանդանոցում, որ ներբեռնեն այս ծրագիրը: Մեր հիմնական նպատակն է կառուցվածքը այնպես կազմակերպել, որ հիվանդանոց գան միայն այն մարդիկ, ովքեր հիվանդանոցի կարիք ունեն: Հենց մարդը հայտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր, նրա կառավարումն արդեն ընդհանուր գործ է, այս ամենը պետք է անենք միասին: Այնպես որ, կարծում ենք, ճիշտ կլինի վերակենդանացողների առանձին խումբ ստեղծել: Իհարկե, կլինիկական խմբի գիտելիքները, որոնք կուտակվել են, պետք է օգտագործեն բոլորը: Առաջին ալիքի հաջողություններն ունեին իր հերոսներն ու դեմքերը. Հիմա մենք թևակոխում ենք երկրորդ ալիքը, որտեղ կան այլ խնդիրներ, և պետք է հայտնվեն նոր հերոսներ, ովքեր պետք է ավելացվեն այս արժանի խմբին»,- ասել է Գիորգի Գախարիան:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպումը կառավարության գրասենյակում անցել է հարցուպատասխանի ռեժիմով: Վարչապետը լսել է կլինիկաների ներկայացուցիչների և բժիշկների կարծիքներն ու հանձնարարականները, կապված կլինիկական, այդ թվում ծանր պացիենտների կառավարման գործընթացի հետ: Նման ձևաչափի հանդիպումները կլինիկաների ներկայացուցիչների հետ կշարունակվեն նաև ապագայում: