Վանո Մերաբիշվիլուն տեղափոխել են Թբիլիսիի «Մեդիքլաբ Ջորջիա»-ի կլինիկա
Վանո Մերաբիշվիլուն տեղափոխել են Թբիլիսիի «Մեդիքլաբ Ջորջիա»-ի կլինիկա

Բանտարկության մեջ գտնվող նախկին վարչապետ և ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլուն տեղափոխել են Թբիլիսիի «Մեդիքլաբ Ջորջիա» կլինիկա: Տեղեկությունն այս մասին Առաջին ալիքին հաստատել են «Եվրոպական Վրաստան» կուսակցությունում: Տեղեկությունը հաստատում է նաև Մերաբիշվիլու փաստաբան Ստեփանե Թումանիշվիլին: Նրա խոսքով, կլինիկա է գնում իրավիճակը պարզելու նպատակով: Հայտնի չէ, թե ինչն է դարձել Մերաբիշվիլուն կլինիկա տեղափոխելու պատճառ:

Վանո Մերաբիշվիլին օրեր առաջ հետազոտություններ է անցել «Ավերսի» կլինիկայում: