Վանո Մերաբիշվիլին լքել է «Մեդիքլաբ» կլինիկան - բացառիկ վիդեոկադրեր

Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին լքել է «Մեդիքլաբ» կլինիկան: Նա կլինիկա էր տեղափոխվել լրացուցիչ հետազոտություններ անցնելու համար:

Վանո Մերաբիշվիլուն կլինիկայից տեղափոխել են քրեակատարողական հաստատություն:

Երեկ նախկին վարչապետի և ներքին գործերի նախարարի բուժող բժիշկ Էլենե Խուրցիձեն հայտարարել էր, որ Վանո Մերաբիշվիլու վիճակը կայուն է և վորդվվելու հիմքեր չկան: Բժիշկի խոսքով, ուռուցքը բացառվել է և այս պահի դրությամբ աշխատում են Հորների համախտանիշի ախտորոշման շուրջ:

«Խորհրդատվությունից հետո կայացրել ենք որոշում, անել քներակի ուլտրասոնոգրաֆիա, որն անհրաժեշտ է հիվանդին: Նրա վիճակը կայուն է և կլինիկայում թողնելու հիմք չկա»,- հայտարարել է բժիշկը: