Վաղվանից Բաթումիում իր աշխատանքն է վերսկսելու քաղաքային տրանսպորտը
Վաղվանից Բաթումիում իր աշխատանքն է վերսկսելու քաղաքային տրանսպորտը

Վաղը, առավոտյան ժամը 07:00-ից Բաթումիում իր աշխատանքն են վերսկսելու քաղաքային ավտոբուսներն ու երթուղային տաքսիները:

Բաթումիի քաղաքապետարանի փոխանցմամբ, տրանսպորտային միջոցներն արդեն ախտահանվել են:

Հատուկ լուծույթով մշակվել են նաև քաղաքային ավտոբուսների կանգառները:

Ախտահանման միջոցառումները տրանսպորտային միջոցներում կիրականացվեն ամեն օր:

Քաղաքային ավտոբուսներում տեղադրված կլինեն նաև դիսպենսերներ, իսկ էլեկտրական ավտոբուսներում բնակիչները կենթարկվեն ջերմաչափման:

Ավտոբուսները քաղաքում կերթևեկեն երկուշաբթիից ուրբաթ, ժամը 07:00-ից երեկոյան 21:00-ն: Իսկ երթուղային տաքսիները, առավոտյան 08:00-ից երեկոյան 20:00-ն:

Արգելվելու է քաղաքային տրանսպորտ մտնել առանց շնչադիմակի և երթևեկել կանգնած վիճակում: