Վաղվանից առաջին ալիքի բոլոր հարթակները անցնում են արտակարգ ռեժիմի, հավակնություն ունենք, որ ընտրությունները լուսաբանվեն հավասարակշռված և բոլոր միջազգային չափանիշների պաշտպանությամբ. Թինաթին Բերձենիշվիլի
Վաղվանից առաջին ալիքի բոլոր հարթակները անցնում են արտակարգ ռեժիմի, հավակնություն ունենք, որ ընտրությունները լուսաբանվեն հավասարակշռված և բոլոր միջազգային չափանիշների պաշտպանությամբ. Թինաթին Բերձենիշվիլի

Վաղվանից սկսվում է նախընտրական մոնիտորինգը, որը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք երկար ժամանակ է ինչ պատրաստվում ենք դրան,- այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրենի պաշտոնակատար, Թինաթին Բերձենիշվիլին:

«Վաղվանից մեր բոլոր հարթակնտերը, առաջին ալիքը, ռադիոն և կայքը անցնում են արտակարգ ռեժիմի, քանի որ հավակնություն ունենք, որ ընտրությունները լուսաբանվեն հավասարակշռված և բոլոր միջազգային չափանիշների պաշտպանությամբ: Մենք մանրակրկիտ կկատարենք բոլոր այն արժեքները, որոնք ունի հանրային հեռարձակողը: Առաջին հերթին, լրատվական ծառայությունը և հասարակական-քաղաքական ծրագրերն ամբողջությամբ կլինեն նախընտրական ձևաչափով: ԿԸՀ-ի կողմից գրանցված բոլոր կուսակցությունները, կունենան լուսաբանման հավասար եթեր, ինչպես Մոամբեում, այնպես էլ բոլոր քաղաքական ծրագրերում:

Այսօր 1tv.ge կայքում մենք ստեղծել «Ընտրություններ 2020» նոր էջը, որտեղ վերբեռնված կլինեն բոլոր փաստաթղթերը և բոլոր այն օրենքները, որոնք հանրային հեռարձակողը կառաջարկի կողմերին: Մենք խնդրում ենք բոլորին ծանոթանալ այս էջի հետ»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին: