Վաղը Վրաստան է ժամանելու ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերում Թրամփի խորհրդականը
Վաղը Վրաստան է ժամանելու ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերում Թրամփի խորհրդականը

Վաղը Վրաստան է ժամանելու Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության խորհրդի քարտուղար և ազգային անվտանգության հարցերում նախագահ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ մամլո ասուլիսին:

Ինչպես հայտարարել է վարչապետը, Ջոն Բոլթոնը Վրաստանի հավատարիմ բարեկամն է, որն ունի կոնկրետ տեսլական, ինչպես կարող ենք առավել խորացնել ռազմավարական հարաբերությունները երկու երկրների միջև:

«Ջոն Բոլթոնին սեպտեմբերին հանդիպել եմ Վաշինգտոնում և ունեցել ենք էական զրույց երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հեռանկարների շուրջ և միևնույն ժամանակ, տարածաշրջանում առկա մարտահրավերների հետ կապված: Ջոն Բոլթոնը Վրաստանի հավատարիմ բարեկամն է, որն ունի կոնկրետ տեսլական, ինչպես կարող ենք առավել խորացնել ռազմավարական հարաբերությունները երկու երկրների միջև: Այցի շրջանակներում կունենանք շատ կարևոր հարցերի շուրջ զրույց: Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունը երբեք այսքան բարձր մակարդակի չի եղել և ավելին, երբեք չի եղել այսքան համընդգրկուն»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: