Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, սրբազնագույն և երանաշնորհ Իլիա Երկրորդը այսօր կայցելի Բաթումի: Պատրիարքը «Լեոգրանդ» հյուրանոցի դիմաց կանցկացնի զոհերի ոգեկոչման արարողություն:
Այս մասին Առաջին ալիքին հայտնել են պատրիարքարանում:
Պատրիարքին Բաթումիում սպասում են օրվա առաջին կեսին:
Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, հոսպիտալացվել է 21 մարդ, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների միջև է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:
Տեղի ունեցածի կապակցությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 243-րդ հոդվածի 3-րդ կետով, որը նկատի ունի հրշեջ անվտանգության նորմերի խախտում:
Հրդեհը հյուրանոցում բռնկվել էր նոյեմբերի 24-ին, 21:00-ին:
Բաթումիում քաղաքացիների համար գործում է թեժ գիծ. 595950925: