Վրաստանում իրականացվող բարեփոխումները տպավորիչ են. Ասիայի զարգացման բանկի փոխնախագահ
Վրաստանում իրականացվող բարեփոխումները տպավորիչ են. Ասիայի զարգացման բանկի փոխնախագահ

Վրաստանի հաջողությունները, բարեփոխումների իրականացումը  տնտեսության զարգացման տեսանկյունից տպավորիչ են,- այս մասին Ասիայի զարգացման բանկի փոխնախագահ ՝ Վենչայ Ժանգը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության գրասենյակի լրատվությամբ, Ասիայի զարգացման բանկի փոխնախագահը, որը Թբիլիսիում է գտնվում «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովին մասնակցելու նպատակով, ընդգծել է Վրաստանի հետ համագործակցության զարգացման դրական դինամիկան, ինչպես նաև դրական է գնահատել երկրում ինֆրակառուցվածքի և հանրային ծառայությունների զարգացման ուղղությամբ կառավարության կատարած քայլերը:

Հանդիպմանը կողմերը զրուցել են, թե ինչպես պետք է մեծանա ներդրումների ծավալը Վրաստանում, որը Ասիայի զարգացման բանկի առանձնահատուկ ուշադրության առարկան է:

Նշվել է, որ բանկի գործողությունների բիզնեսպլանը, որը նպատակաուղված է տարածաշրջանային կապերի, կայուն տրանսպորտի և տնտեսական միջանցքի զարգացմանը, համապատասխանում է Վրաստանի կառավարության կողմից մշակված 4 կետից բաղկացած ռազմավարությանը:

 

Կողմերը քննարկել են նաև Ասիայի զարգացման բանկի Վրաստանում գործունեության հարցերը:

Նշենք, որ բանկի կողմից Վրաստանի տարբեր ոլորտներում իրականացրած ներդրումների ծավալը գերազանցել է 2,5 մլրդ. ամն դոլարը: