«Կովիդ 19»-ի պատվաստանյութի ձեռնհասության համար Ասիայի զարգացման բանկը անդամ երկրներին կհատկացնի 20 մլն. դոլար
«Կովիդ 19»-ի պատվաստանյութի ձեռնհասության համար Ասիայի զարգացման բանկը անդամ երկրներին կհատկացնի 20 մլն. դոլար

Ասիայի զարգացման բանկը, տեխնիկական օգնության տեսքով, անդամ երկրների համար կորոնավիրուսի պատվաստանյութը գնելու նպատակով հատկացրել է 20.3 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է Ասիայի զարգացման բանկը:

Նրանց խոսքով, դրամական ռեսուրսը հասանելի կլինի Ասիայի զարգացման բանկի զարգացող անդամներին:

Նրանց հաղորդմամբ, օժանդակության նպատակը պատվաստանյութի անվտանգ և արդյունավետ հասանելիության ամրապնդումն է, նրա ուսումնասիրման, բաշխման, առաքման և մոնիտորինգի հնարավորությունները:

«Գումարը կօգնի նրանց գնահատել և ընդլայնել պատվաստանյութի շղթան և նյութատեխնիկական ապահովումը, վարակի վերահսկողությունը, առողջապահական համակարգի բժիշկների հմտությունները, ռիսկերի հաղորդակցությունը, ինչպես նաև տվյալների իրական ժամանակում մուտքագրումը և մոնիտորինգը: Տեխնիկական աջակցությունը կօգնի նաև հայտնաբերել և խթանել սառը շղթայի և պատվաստանյութերի առաքման մոնիտորինգի նորարարական տեխնոլոգիաները»,- ասված է Ասիայի զարգացման բանկի հայտարարության մեջ:

Ասիայի զարգացման բանկի կայուն զարգացման և կլիմայի փոփոխության վարչության գլխավոր տնօրեն, Վոչոնգ ՈՒմմիի հայտարարությամբ, անվտանգ, արդյունավետ և անհրաժեշտ քանակի պատվաստանյութի հասանելիության ապահովումը վարակի դեմ պայքարի հաջորդ քայլն է:

«Այս դրամաշնորհի միջոցով Ասիայի զարգացման բանկը կարող է օգնել զարգացող անդամներին, ստանալ արագ միջոցներ, այդ թվում` գնահատել պատվաստանյութերի համակարգը և պատվաստանյութերի բաշխման ռազմավարությունը, որպեսզի ապահովվի պատվաստանյութի արդյունավետ և արդարացի առաքումը»,- հայտարարել է Վոչոնգ Ումմը:

20 միլիոն դոլարը հատկացնելու է Ասիայի զարգացման բանկի, տեխնիկական օգնության հատուկ հիմնադրամը (TASF), իսկ 300 հազար դոլարը հատկացնելու է Ճապոնիայի կառավարության բարձր մակարդակի տեխնոլոգիական հիմնադրամը:

Ասիայի զարգացման բանկը, զարգացող երկրների համար «կովիդ 19»-ին արձագանքելուն օժանդակելու համար ապրիլին հատկացրել է 20 միլիարդ դոլար:

Ասիայի զարգացման բանկը նպատակ ունի խթանել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաջող, բազմաբնույթ, կայուն զարգացումը: Միևնույն ժամանակ, այն շարունակում է աշխատել տարածաշրջանում ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ:

Կազմակերպությունը, որը հիմնադրվել է 1966 թվականին, միավորում է 68 երկիր, այդ թվում 49-ը ՝ ասիական տարածաշրջանից: