Ասիայի զարգացման բանկը մեր խոշոր գործընկերներից մեկն է, համավարակի պայմաններում նրանց հետ համագործակցելը անչափ կարևոր է. Իվանե Մաճավարիանի

16:58, 02.06.2020

Ասիայի զարգացման բանկը (ADB) մեր խոշոր գործընկերներից մեկն է, համավարակի պայմաններում նրանց հետ համագործակցելը անչափ կարևոր է,-այս մասին Ասիայի զարգացման բանկի հետ վարկային համաձայնագիրը ստորագրելուց հետո հայտարարել է, ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանին:

Վարկային պայմանագրի շրջանակներում, Ասիայի զարգացման բանկից, «կովիդ 19»-ին դիմադրելու և ծախսերի աջակցության ծրագրերի իրականացման համար, Վրաստանը կստանա 92 302 000 եվրո ֆինանսական ռեսուրս:

Փաստաթուղթը Ասիայի զարգացման բանկի կողմից ստորագրել է Վրաստանում բանկի մշտական ​​ներկայացուցչության տնօրեն՝ Շեյն Ռոզենտալը:

Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության, ֆինանսավորումը կօգտագործվի համավարակով առաջացած իրավիճակի տնտեսական ծախսերի թեթևացման, մակրոտնտեսական պայմանների և բնակչության բարեկեցության բարելավման համար, հիմնական շեշտը դնելով առավել խոցելի խմբերի վրա, որոնց կենսամակարդակի վրա համավարակը ունեցել է լուրջ ազդեցություն:

Համաձայնագիրը ֆինանսական աջակցության մի մասն է, որը Վրաստանի կառավարությունը ստացել է գործընկեր միջազգային դոնոր կազմակերպություններից:

Ասիայի զարգացման բանկը 100 միլիոն դոլար ֆինանսական ռեսուրս Վրաստանի համար հաստատել էր այս տարվա մայիսի 28-ին:

Նմանատիպ