Մարթա Կոս – Ես մուրաբա պատրաստեցի հայկական ծիրանից, ծիրանը այսօր Հայաստանում տեղի ունեցող փոփոխության խորհրդանիշն է
Սա այն մուրաբան է, որը ես պատրաստեցի հայկական ծիրանից, ծիրանը այսօր Հայաստանում տեղի ունեցող փոփոխության խորհրդանիշն է,- այս մասին սոցիալական ցանցերում գրել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Ըստ նրա՝ անցյալ ամիս Հայաստանում ընտրողների մեծամասնությունը քվեարկել է այն կուսակցությունների օգտին, որոնք կողմ են Եվրամիության հետ ավելի սերտ գործընկերությանը։
«Ռուսաստանը փորձել է ազդել ընտրությունների վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը։ Ի պատասխան՝ Եվրամիությունը օգնել է Հայաստանին և բացել իր շուկան այդ ապրանքների մեծ մասի համար։ Ահա թե ինչու, երբ անցյալ շաբաթ ես Հայաստանում էի, վերադարձա Բրյուսել՝ հայկական ծիրանի մեծ զամբյուղով։ Դրանց մեծ մասը տվեցի ընկերներիս, իսկ մնացածը մուրաբա պատրաստեցի։ Ընկերուհիս նայեց մուրաբային և ասաց. «Ազատության բանկաներ»։ Կարծում եմ՝ սա գեղեցիկ հայտարարություն է։ Երբ գնում եք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանի, սալորի կամ բալի վրա։ Սա հնարավորություն է փոքր-ինչ օգնելու հայ ֆերմերներին և աջակցելու նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը», – գրում է Մարթա Կոսը։