Գիորգի Գախարիա. Մինչ «Վրացական երազանքը» միջազգային հարթակն օգտագործում է ստի համար, մենք պաշտպանում ենք Վրաստանի ազգային շահերը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը
Հաագայում՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի շրջանակներում, ես կարևոր հանդիպումներ եմ անցկացնում ԵԱՀԿ ղեկավարության, միջազգային գործընկերների և պատվիրակությունների հետ, որոնք տասնամյակներ շարունակ կանգնած են եղել Վրաստանի կողքին։ Մինչ «Վրացական երազանքը» միջազգային հարթակն օգտագործում է ստի և իրականությունը թաքցնելու համար, մենք անում ենք այն, ինչ իշխանությունները հրաժարվում է անել՝ մենք պաշտպանում ենք Վրաստանի ազգային շահերը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը,- այս մասին սոցիալական ցանցերում գրել է «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։
Ինչպես նշում է Գախարիան. «Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին դատարկ խոստումներից և օկուպանտներից ամոթալի ներողություն խնդրելուց հետո, «Վրացական երազանքը» փորձում է հաշտեցնել հասարակությանը ինչպես Վրաստանի օկուպացված տարածքների իրական կորստի, այնպես էլ երկրի եվրոպական ապագայի ոչնչացման հետ»։
«Սա այլևս պարզապես անգործություն չէ, այլ համագործակցություն։ Ահա թե ինչու, իշխանությունների անգործության պայմաններում, Հաագայում մեր գլխավոր խնդիրը գործընկերներին մոբիլիզացնելն է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքներում արագացված անեքսիայի գործընթացների դեմ, հատկապես վերջին երեք ամիսների ընթացքում Ցխինվալիի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։
Իմ թիմի հետ միասին, որտեղ էլ որ Վրաստանի ձայնը լսելի լինի, ես կշարունակեմ պայքարել մեր երկրի եվրոպական ապագան, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», – գրում է Գիորգի Գախարիան։