Ասիայի զարգացման բանկն այս տարի Վրաստանում կանխատեսում է 5 տոկոս տնտեսական աճ
Ասիայի զարգացման բանկն այս տարի Վրաստանում կանխատեսում է 5 տոկոս տնտեսական աճ

Ասիայի զարգացման բանկն այս տարի Վրաստանում կանխատեսում է 5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2020 թվականին՝ աննշան պակաս – 4.9 տոկոս ցուցանիշ: Այս մասին խոսվում է այսօր հրապարակված փաստաթղթում՝ «Ասիայի զարգացման անցուդարձը 2019» վերտառությամբ:

Ըստ փաստաթղթի, Վրաստանի գրավիչ բիզնես-միջավայրին և ենթակառուցվածքային շինարարության գործում կօգնի Վրաստանի աշխատուժի գիտելիքի և հմտության զարգացումը, որը կնպաստի բարձր եկամուտ ունեցող սեկտորներում ներդրումների հայթայթմանը և աճի տեմպերի արագացմանը:

«Բիզնեսի համար շահավետ միջավայր ստեղծելով և գլոբալ արժեքների շղթային մասնակցելով, Վրաստանը ապացուցեց, որ տարածաշրջանում ուղղակի արտասահմանյան ներդրումների իրականացման համար գրավիչ երկիր է»,- հայտարարել է Վրաստանում բանկի մշտական ներկայացուցչության տնօրեն Եշիմ Էլհամ-Կայալարը:

Նրա խոսքով, Վրաստանը կարող է կարևոր տնտեսական շահ ստանալ արագ զարգացող ենթակառուցվածքի աջակցությամբ, որը կհզորացնի տնտեսական կապերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ տարածաշրջանում:

Ասիայի զարգացման բանկի տեղեկությամբ, 2019 և 2020 թվականներին աճին կնպաստեն արտահանումը, սպառումը և ներդրումները, որոնք պայմանավորված կլինեն ենթակառուցվածքային բարձր ծախսերով: 2019 թվականին աճ է գրանցվելու ֆինանսական սեկտորում, ինչպես նաև մեծածախ և մանրածախ վաճառքի և շինարարության ուղղությամբ: