Տոնավաճառների մինչև փետրվարի 15-ը բացելու հնարավորությունները կքննարկենք հաշվի առնելով համավարակաբանական իրավիճակը. Նաթիա Թուրնավա
Տոնավաճառների մինչև փետրվարի 15-ը բացելու հնարավորությունները կքննարկենք հաշվի առնելով համավարակաբանական իրավիճակը. Նաթիա Թուրնավա

Տոնավաճառների վարչակազմների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկում ենք փոխադարձ ընդունելի հնարավորություններ և չենք բացառում, որ մեկ շաբաթում, եթե կշարունակվի համավարակաբանական իրավիճակի բարելավման միտումը, տոնավաճառների համար կընդունենք ավելի լավատեսական որոշում և դրանց բացման ամսաթիվը փետրվարի 15-ի փոխարեն կարող է լինել ավելի շուտ, սակայն ստույգ ամսաթվի մասին խոսք չկա,- այս մասին կառավարության գրասենյակում կայացած հանդիպումից հետո, հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, որտեղ կառավարության տնտեսական թիմի ներկայացուցիչները հանդիպել են բաց և փակ տոնավաճառների ղեկավարներին:

Նախարարի խոսքով, հանդիպմանը քննարկվել է մեթոդաբանությունը և ոլորտի ներկայացուցիչներին բացատրել են, այն մեթոդաբանությունը, որոնց հիման վրա ամբողջ թիմը, համավարակաբանների հետ միասին, գնահատում է իրավիճակը և որոշում կայացնում:

«Մենք կանդրադառնանք խնդրին մեկ շաբաթից, ուստի հեռանկարը նրանց համար բավականին բարենպաստ է, եթե իհարկե, առաջիկա օրերին համավարակաբանական իրավիճակը կտրուկ չվատթարանա», – հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Ըստ նրա, կառավարությունը շատ լավ հասկանում է տոնավաճառների ներկայացուցիչների խնդիրները, հատկապես հաշվի առնելով, որ դա գործատուների շատ մեծ ոլորտ է, և ավելացած ռիսկերի պատճառով հնարավոր չէր դրանք բացել նույնիսկ նախաամանորին:

«Հետևաբար, նրանց համար կենսական նշանակություն ունի շուտով սկսել աշխատանքը: Մենք ամեն ինչ հաշվի ենք առնում, այնուամենայնիվ, առաջնահերթությունը շարունակում է մնալ համավարակի կառավարումը», – ասել է նախարարը: