Թուրքիայում Փեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել են 118 զինծառայողի
Թուրքիայում ձերբակալել են 118 զինծառայողի: Թուրքական NTV հեռուստաընկերության տվյալներով, նրանք մեղադրվում են Փեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեջ:
Թուրքիայի իշխանությունը «Փետո» կազմակերպությունը համարում է ահաբեկչական և մեղադրում 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Թուրքական մամուլը չի կոնկրետացնում, թե որ քաղաքներում է անցկացվել զինծառայողների ձերբակալության հատուկ գործողությունը: