Թուրքիայում ավելի քան 40 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով
Ստամբուլում հակաահեբկչական գործողությունների շրջանակում ձերբակալվել է 42 օտարերկրացի, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցելու մեջ:
Anadolu գործակալության փոխանցմամբ, միջոցառումներն իրականացվել են Ստամբուլի յոթ շրջաններում:
Ձերբակալվածները ենթադրվում է, կապի մեջ են այն ահաբեկիչների հետ, որոնք հարևան երկրներում մասնակցել են զինված բախումներին: Նրանց մի մասը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության գործով հետախուզման մեջ էին գտնվում:
Իրավապահները նաև թվային կրիչներով նյութեր են ձեռք բերել, որոնք վկայում են ձերբակալվածների ահաբեկչական գործողությունների մասին:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասնակցությամբ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցած զինված հակամարտությունների ընթացքում Թուրքիայում ավելի քան հինգ հազար կասկածյալ է ձերբակալվել: Արտաքսվել է 95 երկրների 3290 քաղաքացի, արգելվել է 38 հազար մարդու մուտքը Թուրքիա:
Հեղինակ -
Edgar Barsegyan