Իրանում հայտարարում են, որ Ալ-Բաղդադիի մահը չի նշանակում «իսլամական պետության» ավարտ
Իրանում հայտարարում են, որ Ալ-Բաղդադիի մահը չի նշանակում «իսլամական պետության» ավարտ

Աբու Բաքր Ալ-Բաղդադիի մահը չի նշանակում «Իսլամական պետության» ավարտ,- այսպես է արձագանքել Իրանի կառավարությունը «Իսլամական պետության» լիդերի սպանությանը: Հայտարարությունն արել է կառավարության մամուլի խոսնակ Ալի Ռաբիին «Twitter»- ի միջոցով:

«Բաղդադիի մահը չի նշանակում «Իսլամական պետության» և նրա գաղափարախոսության ավարտ, որը տարածաշրջանում ծաղկել է նավթադոլարների օգնությամբ», – գրել է Ալի Ռաբիին «Twitter»-ի իր միկրոբլոգում:

Աբու Բաքր Ալ-Բաղդադին ով տարիներ շարունակ ղեկավարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սպանված է: Պաշտոնական հայտարարությունը, Ալ-Բաղդադիի սպանության մասին արել է ԱՄՆ-ի  նախագահ Դոնալդ Թրամփը: