Թուրքիայում ավելի քան 40 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով
Թուրքիայում ավելի քան 40 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով

Ստամբուլում հակաահեբկչական գործողությունների շրջանակում ձերբակալվել  է  42 օտարերկրացի, որոնք կասկածվում են  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցելու մեջ:

Anadolu գործակալության փոխանցմամբ, միջոցառումներն իրականացվել են Ստամբուլի յոթ շրջաններում:

Ձերբակալվածները ենթադրվում է,  կապի մեջ են այն ահաբեկիչների հետ, որոնք հարևան երկրներում մասնակցել են զինված բախումներին:  Նրանց մի մասը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության գործով հետախուզման մեջ էին գտնվում:

Իրավապահները նաև թվային կրիչներով նյութեր են ձեռք բերել, որոնք վկայում են ձերբակալվածների ահաբեկչական գործողությունների մասին:

Աղբյուրը հիշեցնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասնակցությամբ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցած զինված հակամարտությունների ընթացքում Թուրքիայում ավելի քան հինգ հազար կասկածյալ է ձերբակալվել: Արտաքսվել է  95 երկրների 3290 քաղաքացի, արգելվել է 38 հազար մարդու մուտքը Թուրքիա: