Թուրքիայում ձերբակալել են «իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկին

13:21, 01.09.2020

Թուրքիայում ձերբակալել են «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին: Այս մասին իր թվիթերի էջում գրել է՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար, Սուլեյման Սոյլուն:

«Ձերբակալվածը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպության էմիրն է: Խուզարկության ժամանակ նրա մոտից առգրավվել են գործողությունների ծրագրեր»,- գրել է ներքին գործերի նախարարը:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Նմանատիպ