Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 2700 պետծառայող
Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 2700 պետծառայող

Թուրքիայի իշխանությունները հեռացրել են տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների 2700 աշխատողի։ Այս մասին ասվում է կառավարական հրամանում, որը հրապարակվել է այսօր Resmi Gazete պաշտոնաթերթում։

Օրենքի ուժ ունեցող հրամանի համաձայն՝ հեռացվել են մասնավորապես 637 զինծառայող, Ժանդարմերիայի գլխավոր վարչության ավելի քան 400 աշխատող, Կրոնական հարցերով վարչության 341 աշխատող։

Օրենքի ուժ ունեցող հրամանը կառավարական որոշում է, որը Թուրքիայում գործող արտակարգ դրության ռեժիմի պայմաններում նախարարների կաբինետը պարտավոր չէ ուղարկել խորհրդարանի հաստատմանը։ Այն ուժի մեջ է մտնում կառավարության անդաների և նախագահի կողմից ստորագրվելուց անմիջապես հետո։