Թուրքիայի պահանջով, ՆԱՏՕ-ի հյուսիսատլանտյան խորհուրդն անցկացնելու է արտակարգ խորհրդակցություններ
Թուրքիայի պահանջով, ՆԱՏՕ-ի հյուսիսատլանտյան խորհուրդն անցկացնելու է արտակարգ խորհրդակցություններ

Թուրքիայի պահանջով, ՆԱՏՕ-ի հյուսիսատլանտյան խորհուրդն այսօր անցկացնելու է արտակարգ խորհրդակցություններ: Խորհրդակցություններին մասնակցելու են դաշինքի անդամ երկրների դեսպանները:

Ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, խորհրդակցությունների անցկացում է ենթադրում ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածը:

ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն, եթե դաշինքի անդամ որևէ երկիր համարում է, որ իրեն վտանգ է սպառնում, իրավունք ունի, պահանջել խորհրդակցություններ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ:

Սիրիայի ավիացիոն ուժերը, Ռուսաստանի ավիացիայի հետ միասին, Իդլիբի նահանգում հարձակում են իրականացրել Թուրքիայի ռազմական շարասյան վրա: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության գերատեսչության տեղեկությամբ, դեպքի հետևանքով զոհվել է 34 մարդ, իսկ թուրքական կողմը տեղեկացնում է 22 զոհի մասին:

Միջադեպի պատճառով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է անվտանգության խորհրդի արտակարգ նիստ: