Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցման համար վճար չի գանձվի
US President Donald Trump speaks to the press outside the Oval Office at the White House in Washington, DC, on April 13, 2026. Trump refused to apologize Monday for criticizing Pope Leo XIV, after the pontiff called for an end to violence in the Iran war. "There's nothing to apologize for. He's wrong," Trump told reporters, a day after a social media post and comments slamming the US-born pope. (Photo by Brendan SMIALOWSKI / AFP)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցման համար վճար չի լինի ո՛չ հիմա, ո՛չ էլ խաղաղության բանակցությունների համար նախատեսված 60-օրյա ժամկետից հետո։
Թրամփը այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
«Հորմուզի նեղուցում վճար չի լինի 60-օրյա հրադադարի ժամանակահատվածում։ 60-օրյա ժամկետից հետո վճար չի լինի, եթե համաձայնագիր չկնքվի փոխհատուցելու Միացյալ Նահանգների կողմից Մերձավոր Արևելքի երկրներին որպես «Պահապան հրեշտակ» մատուցված ծառայությունների համար՝ անցյալի, ներկայի և ապագայի ծախսերի համար», – գրել է Թրամփը։