Իրանի բանակը պնդում է, որ Բանդար Աբբաս քաղաքի վրա խոցել և ոչնչացրել է ամերիկյան Lucas անօդաչու թռչող սարք
Իրանական բանակը հայտարարել է, որ Բանդար Աբբաս քաղաքի վրա խոցել և ոչնչացրել է ամերիկյան Lucas անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնել է Tasnim թերթը։
Անադոլու գործակալությունը, հղում անելով Իրանի զինված ուժերի հասարակայնության հետ կապերի վարչությանը, հայտնել է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքը խոցվել է երկրի ՀՕՊ համակարգի կողմից։
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի վրա ևս մեկ հարձակման հավանականություն կա։