Թուրքիայի գործարաններից մեկում պայթյունի հետեւանքով 12 մարդ է զոհվել
Թուրքիայի գործարաններից մեկում պայթյունի հետեւանքով 12 մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «CNN Turk»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի արեւմուտքում գտնվող Բալիքեսիր քաղաքում գտնվող պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում։
Շրջանի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուի խոսքով՝ միջադեպը հանգեցրել է զոհերի, թեև նա չի նշել ստույգ թիվը։