Թուրքիան նախկինում 16 անգամ պատերազմել է Ռուսաստանի հետ ու հիմա կրկին կպատերազմի. Թուրքիայի նախագահի խորհրդական

Թուրքիան նախկինում 16 անգամ պատերազմել է Ռուսաստանի հետ ու հիմա կրկին կպատերազմի,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդականների խորհրդի անդամ Մեսութ Հաքի Չաշինը:

Նա նաև ասել է, որ Ռուսաստանում, որտեղ 25 միլիոն մուսուլման կա, ներսից կպառակտվի։

Սիրիայի ավիացիոն ուժերը, Ռուսաստանի ավիացիայի հետ միասին, Իդլիբի նահանգում հարձակում են իրականացրել Թուրքիայի ռազմական շարասյան վրա: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության գերատեսչության տեղեկությամբ, դեպքի հետևանքով զոհվել է 34 մարդ, իսկ թուրքական կողմը տեղեկացնում է 22 զոհի մասին:

Միջադեպի պատճառով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է անվտանգության խորհրդի արտակարգ նիստ: