Թուրքիա մեկնած զբոսաշրջիկները 2019 թվականի հունվարի 1-ից կվճարեն անվտանգության հարկ

2019 թվականի հունվարի 1-ից Թուրքիա մեկնած միջազգային ճանապարհորդները պետք է վճարեն 1,5 եվրո՝ անվտանգության հարկ: Սկզբում, Թուրքիայի իշխանության կողմից հարկը սահմանվել էր երեք եվրո, սակայն Թուրքիայի օդանավակայանների գլխավոր վարչությունում հայտարարում են, որ այն կրճատվել է 2 անգամ:

Հարկը նվազեցնել Թուրքիայի օդանավակայանին և ենթակառուցվածքի նախարարությանը խորհուրդ է տվել մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում հայտարարում են, որ միջազգային ճանապարհորդների համար անվտանգության հարկը 3 եվրո սահմանելը հնարավոր է բացասական ազդեցություն ունենա զբոսաշրջության վրա: