Թուրքական լրատվամիջոցներ. Թուրքիայի իշխանությունը պլան է պատրաստում Սիրիայում և Թուրքիայում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» լիակատար վերացման համար
Թուրքիայի իշխանությունը Սիրիայում և Թուրքիայում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» լիակատար վերացման ծրագիր է պատրաստում,- գրում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի ապագայի վերաբերյալ կարևոր ուղերձներ է հայտարարել։
«Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» համար հետհաշվարկը սկսվել է։ Մեծ ծրագիր է իրականացվում: «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» կլուծարվի ոչ միայն Սիրիայում, այլեւ Թուրքիայում։ Կա՛մ զենքերը վայր կդնեն ու կինքնաոչնչացվեն, կա՛մ նրանց կստիպեն զենքերը վայր դնել ու վերացվել»,- գրում են թուրքական լրատվամիջոցները։
Մինչ այդ Էրդողանը, խոսելով քրդական ռազմական խմբավորումների մասին, ասել էր, որ անջատողական մարդասպանները կա՛մ իրենք հրաժեշտ կտան իրենց զենքին, կա՛մ «զենքով պետք է թաղվեն» Սիրիայի տարածքում։
«Ինչպես ահաբեկչական կազմակերպությունն ու նրա աջակիցներն ունեն ծրագիր, մենք էլ ունենք ծրագիր»,- ասել է Թուրքիայի նախագահը։