Թրամփն Էրդողանին կոչ է արել սահմանափակել Սիրիայում ռազմական գործողությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում սիրիական Աֆրինում աճող բռնությունների կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել, հաղորդում է Սպիտակ տունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին կոչ է արել Սիրիայի զինված ուժերի գործողությունները սահմանափակել, ինչպես նաեւ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափել:
«Նախագահ Թրամփը մտահոգություն է հայտնել, որ Աֆրնում, Սիրիայում բռնության էսկալացիան կարող է խանգարել Սիրիայում մեր ընդհանուր նպատակներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: