Թող աստված կամենա, որ բոլոր չարիքները գնան անցած տարվա հետ. Իլիա երկրորդ
Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի էպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա երկրորդը բնակչությանը շնորհավորել է նոր տարվա առթիվ:
«Ողջունում եմ բոլորիդ, աստված օրհնի ձեզ: Շնորհավոր նոր տարի:
Սուրբ թագավոր Դավիթ քարոզիչը ասում է՝ աստված ցույց տուր ինձ ճանապարհը, աստված մեր Հիսուս քրիստոսը ասում է, ես եմ ճանապարհը, իրականությունը և կյանքը: Այս ճանապարհով պետք է գնան բոլորը:
Հաճախ մարդը ընկնում է, մեղք է գործում, սակայն դրա հետ մեկտեղ հասկանում է, որ մեղք է գործում, իսկ աղոթքը մաքրում է նրան և բուժում:
Մեկ անգախմ ևս շնորհավորում եմ ձեզ: Թող աստված կամենա, որ բոլոր չարիքները մնան նախորդ տարում, երկրումմ լինի խաղաղություն և բարորություն, սեր և հարգանք Վրաստանում և ողջ աշխարհում:
Թող աստված օրհնի ձեզ»,-ասում է Իլիա երկրորդը:
Հեղինակ -
Edgar Barsegyan