Թեա Ծուլուկիանիի կողմից մշակված ռազմավարությունը, հետաքրքիր, բազմազան և կոմպլեքսային է, հետագա տարիներին կզարգանա և շոշափելի կդառնա մշակույթի ոլորտում. Իրակլի Ղարիբաշվիլի
Թեա Ծուլուկիանիի կողմից մշակված ռազմավարությունը, հետաքրքիր, բազմազան և կոմպլեքսային է, հետագա տարիներին կզարգանա և շոշափելի կդառնա մշակույթի ոլորտում. Իրակլի Ղարիբաշվիլի

Թեա Ծուլուկիանիի կողմից մշակված ռազմավարությունը, գտնում եմ շատ հետաքրքիր, բազմազան և կոմպլեքսային է, հետագա տարիներին կզարգանա և շոշափելի կդառնա մշակույթի ոլորտում, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է խորհրդարանում, զեկույցի և երկրի զարգացման տասնամյա ծրագիրը ներկայացնելուց հետո, պատգամավորների հարցերին պատասխանելու ժամանակ:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, մշակույթի նախարարը շատ լավ տեսլական ունի ՝ հաշվի առնելով մարտահրավերները:

«Ինչպես գիտեք, համավարակի ընթացքում հատկապես տուժել է մշակույթի ոլորտը, նրանք հատուկ աջակցության կարիք ունեն, հաշվի առնելով այս մարտահրավերներն ու ըմբռնումը, տիկին Թեան ունի արդեն իսկ կայացած շատ լավ գաղափար և տեսլական: Նա արդեն սկսել է կոնկրետ գործողություններ, թե ինչպես հոգ տանել, ինչպես մեղմել մշակույթի գործիչների և ոլորտում ներգրավված մարդկանց վիճակը: Այս նախագիծն արդեն հայտարարվել է տիկին Թեայի կողմից և ընթացքի մեջ է, և մենք դեռ ավելին կանենք: Ռազմավարությունը, որը մշակել է Թեան, կարծում եմ, շատ հետաքրքիր է, ընդգրկուն և բարդ: Հաջորդ տարիներին մշակույթի ոլորտը շատ կզարգանա և արդյունքները շոշափելի կլինեն: Նաև կցանկանայի նշել, որ 2023 թվականին Բրյուսելում նախատեսվող Եվրոպալիան շատ լավ եզակի հնարավորություն է մեր երկիրը ներկայացնելու համար, հենց դրա վրա է աշխատում տիկին Թեան Մենք հնարավորություն ունենք ներկայացնելու մեր հնագույն եզակի մշակույթը, որով հպարտ ենք», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: