Թեա Ախվլեդիանին համաքաղաքացիներին, ովքեր այսօր նշում են Քրիստոսի հարությունը, շնորհավորում է տոնի առթիվ
Թեա Ախվլեդիանին համաքաղաքացիներին, ովքեր այսօր նշում են Քրիստոսի հարությունը, շնորհավորում է տոնի առթիվ

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական ​​նախարար, Թեա Ախվլեդիանին շնորհավորում է այն քաղաքացիներին, ովքեր այսօր նշում են Սուրբ Զատիկը:

«Այսօր մեծ տոն է և կարևոր օր մեր երկրի ազգությամբ հայ քաղաքացիների, ինչպես նաև կաթոլիկ և ավետարանական լյութերական հավատքի հետևորդների համար: Յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ընտանիքի, ով այսօր նշում է Զատկական փառավոր տոնը, շնորհավորում եմ և մաղթում բարեկեցություն: Համոզված եմ, որ մեր երկրի տարբեր ազգությունների և դավանանքների մարդկանց բարեկամական համակեցությունը, որը դարեր շարունակ փոխհարգանքի հիման վրա ստեղծում էր մեր երկրի հզորությունը և հարստությունը, համատեղ ջանքերով  կամրապնդվի և ավելի կուժեղանա, ի շահ մեր երկրի և յուրաքանչյուր քաղաքացու», – հայտարարել է Ախվլեդիանին: