The Guardian. Էմանուել Մակրոնը անպարկեշտ արտահայտություններ է օգտագործել ցիկլոնից տուժած Մայոտի բնակիչների հետ վիճաբանության ժամանակ

14:00, 21.12.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անպարկեշտ արտահայտություններ է կիրառել ցիկլոնից տուժած Մայոտ քաղաքի բնակիչների հետ վիճաբանության ժամանակ։ Այս մասին հայտնում է «Guardian»-ը։

Ինչպես գրում են բրիտանական լրատվամիջոցները, Մակրոնը բանավոր առերեսվել է Մայոտի բնակիչներին, որոնց դեռևս ջուր չի մատակարարվում անցյալ շաբաթ «Չիդո» ցիկլոնից հետո։

Նա զայրացած ամբոխին ասաց. «Եթե Ֆրանսիան չլիներ, դուք 10 000 անգամ ավելի մեծ քաքի մեջ կլինեիք»:

Մակրոնի խոսքերը Ֆրանսիայում սուր քննադատության են արժանացել ընդդիմադիր կուսակցությունների կողմից, որոնք նրա խոսքերն անվանել են «բոլորովին անարժան» և «անտեղի»:

Մայոտը, որը գտնվում է Մադագասկարի և Մոզամբիկի միջև, դեկտեմբերի 14-ին ենթարկվել է ցիկլոնի: Սա Ֆրանսիայի ամենաաղքատ շրջանն է, որտեղ ջրի դեֆիցիտ է վերջին 90 տարվա ամենաուժեղ փոթորիկից հետո։ Մայոտում ցիկլոնի զոհ է դարձել 31 մարդ, Մոզամբիկում՝ 73, Մալավիում՝ 13 մարդ։ Սակայն զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել։

Նմանատիպ