Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքում ընթանում է Զուրաբ Ժվանիայի 55-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքում սկսվել է 4-րդ և 5-րդ գումարման (1995-2001թթ.) խորհրդարանի նախագահ և Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի 55-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում:

Միջոցառումն անցկացվում է Զուրաբ Ժվանիայի անվան վարչարարության դպրոցի նախաձեռնությամբ:

Ներկաներին խոսքով դիմել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Միջոցառմանը զրուցում են Զուրաբ Ժվանիայի վաստակի մասին:

Խորհրդարանում են նաև Զուրաբ Ժվանիայի ընտանիքի անդամները: