Թբիլիսիում տեղի ունեցած դժբախտության պատճառով, հունվարի 17-ը հայտարարվել է սգո օր
Վրաստանի վարչապետ մամուկա բախտաձեի որոշմամբ, Թբիլիսիում, բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած դժբախտության պատճառով, հունվարի 17-ը հայտարարվել է սգո օր:
Համապատասխան կարգադրությունը կառավարության ղեկավարը ստորագրել է մի քանի րոպե առաջ: Կարգադրության համաձայն, սգո օրվա կապակցությամբ, Վրաստանի տարածքում բոլոր վարչական շենքերի և արտասահմանում գործող Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի վրա իջեցվելու են պետական դրոշերը:
պայթյունի հետ.անքով զոհվել է չորս և տուժել 7 մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan