Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն - ֆիլհարմոնիայի մոտ գտնվող շենքում վերանորոգման աշխատանքների ժամանակ պայթել է թթվածնի բալոնը
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն - ֆիլհարմոնիայի մոտ գտնվող շենքում վերանորոգման աշխատանքների ժամանակ պայթել է թթվածնի բալոնը

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցչի խոսքով, շինություններից մեկում ընթանում էին վերանորոգիչ աշխատանքներ, որի ժամանակ պայթել է թթվածնի բալոնը:

«Նախնական տվյալներով, շենքում իրականացվում էին վերանորոգիչ աշխատանքներ: Հավանաբար պայթել է թթվածնի բալոնը, որի հետևանքով տուժել է երկու բանվոր, որոնց շտապ օգնության բրիգադները տեղափոխել են հիվանդանոց: Ցավոք մահացել է մեկ մարդ»,- հայտարարել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները: